Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ է ամենահարուստ թեկնածուն

Ո՞վ է ամենահարուստ թեկնածուն
19.01.2013 | 14:53

ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի չորս թեկնածուների` Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Սեդրակյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը, մյուս թեկնածուները դեռ չեն ներկայացրել: Սերժ Սարգսյանը հայտարարագրել է 18-20-րդ դարերի հնաոճ իրեր` արձանիկներ, քանդակներ, գեղանկարների հավաքածու, Ստեփանակերտում ունեցած բնակարանը, 1992 թ. «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենան, տարեկան 38988000 դրամ աշխատավարձը, 108 միլիոն 400000 դրամ դրամական միջոցները: Հրանտ Բագրատյանն ունի սեփական տուն և երեք բնակարան Երևանում, 1993 թ. «Նիսան X տրայլ» ավտոմեքենա, պատգամավորական աշխատավարձը 2180980 դրամ է, Ռուս-հայկական համալսարանից ստանում է 1073900 դրամ, Ուկրաինայի Ազգային բանկի Բանկային գործի համալսարանից` 91439 գրիվնա, «Պեռնո Ռիկարից»` 9400 եվրո, «Ասմուս Ռոնտե»-ից 7342000 դրամ: Նրա դրամական միջոցները 65000 ԱՄՆ դոլար են կազմում: Րաֆֆի Հովհաննիսյանն անշարժ գույք ունի Երևանի Նորքի և Երզնկյան փողոցներում, Գազ 311000 ավտոմեքենա, դրամական միջոցները` 402000 դրամ և 51000 ԱՄՆ դոլար: Վարդան Սեդրակյանն ունի մի քանի հողամասեր Կոտայքի մարզում, անասնագոմեր, «Միցուբիշի» ավտոմեքենա:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ